Վահան Մարտիրոսյանն ընդունել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Երևանում անցկացված հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեի գլխավորությամբ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Նախարարն ընդգծեց հայ-կանադական համաժողովի կարևորությունը` համոզմունք հայտնելով, որ այն առաջին քայլն էր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն ապագայում ավելի խորացնելու և զարգացնելու համար։
 
Նա նշեց, որ ՏՀՏ ոլորտը Հայաստանում զարգանում է մեծ թափով, և կան բոլոր հնարավորությունները տեխնոլոգիական առաջատար երկիր դառնալու համար։ 
 
Անիկ Գուլեն մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Վահան Մարտիրոսյանին համաժողովի անցկացմանն աջակցելու և այն հնարավոր դարձնելու համար։ Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։
 
Պատվիրակության անդամները, ովքեր ՏՀՏ ոլորտի տարբեր կազմակերպությունների ղեկավարներ էին, նախարարին ներկայացրին իրենց ընկերությունների գործունեությունը, առանձնահատկություններն ու արձանագրած հաջողությունները։ 
 
Քննարկվեցին նաև մի շարք ծրագրեր Հայաստանում կիրառելու տարբերակները, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի հայ մասնագետների կարողությունները համատեղ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները։
 
Նախարարը կարևորեց նաև մեր երկրում նոր տեխնոլոգիական կրթության զարգացումն ու ամրապնդումը և հայտնեց, որ անհրաժեշտություն կա հիմնելու տեխնոլոգիական համալսարան, որում կկենտրոնացվի ՏՀՏ ոլորտին անհրաժեշտ մասնագետների պատրաստումը։
 
Ներկայացնելով նախատեսվող «Ինժեներական քաղաքի» կառուցման ու տարածաշրջանային «Դատա կենտրոն»-ի հիմնման ծրագրերը՝ Վահան Մարտիրոսյանն առաջարկեց, որպեսզի կանադական ընկերությունները ևս իրենց մասնակցությունն ունենան դրանցում։
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի նախարարության համապատասխան ոլորտների ներկայացուցիչները շարունակեն երկկողմ համագործակցության շուրջ հետագա քննարկումները: