«2.5 անգամ գերազանցել ենք մեր սպասելիքները»․ ԱՏՁՄ նախագահը՝ WCIT 2019-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

ՏՏ համաշխարհային համաժողովին, ի սկզբանե, 100 խոսնակ և 2000-2500 մասնակից էր սպասվում, սակայն 6700 մասնակից ունեցանք։ Կարելի է ասել՝ 2.5 անգամ գերազանցել ենք մեր սպասելիքները. այս մասին այօսր ՝ WCIT 2019-ի ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Արդեն տարբեր ընկերությունների հետ քննարկումներ ունենք։ Այն ընկերությունները, որոնք Հայաստանում գրասենյակներ ունեն, իրենց կողմից էլ դրական արձագանք եմ ստացել, շատերը որոշում են կայացրել, որ Հայաստանում իրենց գործունեությունը մեծացնելու են։ Կոնկրետ թվեր դեռ չկան, բայց, կարծում եմ, արդյունքները դեռ առաջիկա ամիսներին կերևան։ Արդեն որոշ նամակներ ենք ստացել Հայաստանում ներդրումների անելու համար»,- ասաց ԱՏՁՄ նախագահը։

Ալեքսանդր Եսայանի կարծիքով՝ կարևոր ձեռքբերումների շարքում WCIT-ի ընթացքում տեղի ունեցած քննարկումների որակն է։ «Դա ոչ միայն մեր կարծիքն է, այլ նաև մեր բանախոսների և հյուրերի, որոնց կողմից ամեն օր շնորհակալական նամակներ ենք ստանում այն մասին, թե քննարկումները որքան հետաքրքիր էին։ Նրանք նշում են, որ չէին սպասում, թե Հայաստանում նման միջազգային բարձր մակարդակի միջոցառում է հնարավոր կազմակերպել։ Գրեթե բոլորի մոտ սպասումները գերազանցել են։ Չորսից ավելի ընկերություն է դիմել համագործակցության համար»,- ընդգծեց Եսայանը։

Անդրադառնալով WCIT 2019-ի կազմակերպման գումարի չափին, Ալեքսանդր Եսայանը նշեց․ «Ծախսել ենք 5 միլիոն դոլարից ավելի գումար։ WCIT-ի բացման համերգի կազմակերպման համար պետական բյուջեից 450 միլիոն դրամ է հատկացվել։ Գումարի մյուս մասը ստացվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և մեր հովանավորների կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան