ԱԺ-ում կքննարկեն կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների հարցը
Քաղաքականություն
15.10.2019 | 18:37Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով:
Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում տեղ գտած հիմնական կարգավորումների հետ կապված խնդիրները, ինչպես նաև քննարկել դրանց հետ կապված որոշակի լուծումներ: Լսումների ընթացքում կներկայացվեն նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված հաշվետվությունը գործող օրենքի հետ կապված, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը:
Լսումները նախատեսված են հատկապես արտախորհրդարանական կուսակցությունների, փորձագիտական կառույցների, լրատվամիջոցների և բոլոր հետաքրքրվողների համար: