Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը

Լուրեր

02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Էռնեստո Ֆերլենգիի գլխավորությամբ:

«Հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան են ժամանել փոխգործակցության ներուժին ու հնարավորություններին ծանոթանալու, նոր գործարար կապեր հաստատելու նպատակով: Confindustria Russia-ն միավորում է իտալական ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում ռուսաստանյան շուկայում, ինչպես նաև համատեղ ծրագրեր են իրականացնում Ռուսաստանում և Իտալիայում: Էռնեստո Ֆերլենգին նշել է, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված ընկերությունները հետաքրքրված են նաև Հայաստանի հետ համագործակցությամբ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության ներկայացուցիչների այցն ու համագործակցության մտադրությունները՝ նշելով, որ Հայաստանը քաջալերում է Իտալիայի հետ գործարար շփումների և գործնական հարաբերությունների ակտիվացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում մի շարք, այդ թվում ՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, զբոսաշրջության, նորարարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա է զարգացման մեծ ներուժ, և փոխշահավետ գործակցության առումով դրանք հեռանկարային կարող են լինել: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել կապերի ստեղծմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում: