Մանվել Գրիգորյանը տառապանք է ապրում. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է։ Կոնսիլիումը եզրակացրեց, որ անձի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը որոշակի խոչընդոտ է առաջացնում՝ ֆիզիկական ակտիվություն, արևի լույս և այլն։ Ուղղակի միտում եմ տեսնում Գրիգորյանին պահել կալանքի տակ, խոշտանգել՝ բխող բոլոր բացասական հետևանքներով։ Դա անթույլատրելի է։ Անգամ պատերազմի տարիներին գերիների նկատմամբ նման վերաբերմունք չի եղել՝ կա՛մ գերուն սպանել են, կա՛մ թողել են հանգիստ ապրի։ Գրիգորյանի նկատմամբ տոտալ խոշտանգումն ակնհայտ է։ Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի դրա դեմը առնելու»,- հայտարարեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթ կարգով քննելու է Մանվել Գրիգորյանի գանգատը ընդդեմ ՀՀ-ի՝ անօրինական կալանքի և խոշտանգման փաստի հետ կապված։

«Կարող է լինել փողոցային արդարադատություն, բայց տևական ժամանակ անձին խոշտանգելով բերել այն աստիճանի, որ կրի հոգեկան տառապանք կրի, դա անթույլատրելի է և կապ չունի՝ ում է դա վերաբերվում»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Նրան հիշեցրինք, որ մոտ մեկ տարի առաջ Մանվել Գրիգորյանին կալանավորելու և տարածքներում խուզարկությունների անցկացման շրջանում տեղեկություն եղավ, թե նա զանգել է այլ անձի ու դրդել մեղքն իր վրա վերցնել։ Հարցրինք փաստաբանին՝ արդյո՞ք այս հանգամանքը բավարար չէ, որպեսզի դատարանը եզրակացնի, որ Մանվել Գրիգորյանը կարող է ազատության մեջ խոչընդոտել արդար դատաքննությանը։

«Դա եղել է տարածք, որտեղ 20-ից ավելի կազմակերպություններ են գործել։ Ի՞նչ է ասել Գրիգորյանը, ասել է՝ հայտնաբերե՞լ են զենքը, տվել է այդ անձի անունը, ասել է՝ պատասխանատուն պետք է պատասխան տա։ Տրամաբանական է։ Նման պայմաններում փորձեցին շուռ տալ։ Գրիգորյանը ինչպե՞ս կարող է խոչընդոտել, երբ արդեն հաղորդել են՝ էսինչ շենքի էսինչ վայրից զենք են հայտնաբերել ու ասել է՝ թող պատասխանատուն պատասխան տա»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ Մանվել Գրիգորյանի տնից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված զենք-զինամթերքը եղել է բացառապես օրինական։ «Կարած քրեական գործ է՝ յուրացումից սկսած զենքով ավարտած, հարկային պարտավորությունների մասին անգամ չեմ էլ ուզում բարձրաձայնեմ։ Անձը այսօր հոգեկան տառապանք է ապրում և ասել թող մեռնի՝ անթույլատրելի է»,- ասաց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: