Մանվել Գրիգորյանի հիվանդություններն օրեցօր ավելանում են․ պաշտպանները միջնորդեցին նրան ազատել կալանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում կրկին միջնորդեցին դատարանին՝ փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը։ Այսօր ևս փաստաբան Լևոն Բաղդասարյանը միջնորդության հիմքում նշեց հանգամանքը, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժում ստացող Գրիգորյանի առողջական վիճակը վատթարանում է, նոր կոնսիլիումից հետո բացասական դինամիկան ակնհայտ է։

Մանվել Գրիգորյանը, նշենք, առողջական վատ վիճակի պատճառով այսօր էլ դատարան չի ներկայացել։

«Ծանր հիվանդությունների հետ կապված՝ «Նաիրի» բժշակական կենտրոնում անցկացվել է կոնսիլիում։ Ավելացել են ևս երեք-չորս նոր հիվանդություններ։ Մանվել Գրիգորյանի հիվանդություններն օրեցօր շատանում են։ Նա ընդունակ չէ այլևս հոգալ հիգիենայի հետ կապված տարրական կարիքները։ Նման ծանր հիվանդություններով տառապող մարդը չի կարող խոչընդոտել քննության ընթացքին։ Միջնորդում ենք կալանավորումը փոխարինել հինգ միլիոն դրամ գրավով։ Նման պայմաններում անձին կալանքի տակ պահելն անթույլատրելի է»,- ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Մինչ միջնորդության ներկայացումը՝ խոսք գնաց արտագնա դատական նիստ անցկացնելու մասին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: «Չի բացառվում մի իրավիճակ, երբ Գրիգորյանի՝ վատառողջ լինելու պատճառով նրա մասով գործն անջատվի և քննվի առանձին»,- առաջարկեց դատավորը։

«Արդեն որերորդ դատական նիստն է՝ պարոն Գրիգորյանը չի ներկայանում։ Արդարադատություն եք իրականացնում, բայց դա չի ստացվում անձի՝ ներկա չգտնվելու պատճառով, ուրեմն գնանք հիվանդանոց՝ հիվանդանոցային պայմաններում իրականացնենք արդարադատություն»,- առաջարկեց փաստաբան Բաղդասարյանը։

Դատավորն արձանագրեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չկա և հայտնի չէ՝ արդյո՞ք անձն ի վիճակի է մասնակցել նիստին, թե՞ ոչ։ Որոշվեց պաշտպանական կողմի այս դիմումի քննարկումը հետաձգել, մինչև դատարանը կստանա դատաբժշկական փորձաքննական եզրակացությունը։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն իր հերթին առարկեց հիվանդանոցում արտագնա նիստեր անցկացնելու դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան