Չեմ հավատում, որ Բալասանյանի հայտարարությունները կարող են պառակտում մտցնել․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Ես չեմ հավատում, որ հայտարարությունները կարող են պառակտում մտցնել, հնարավոր չէ պառակտել Արցախն ընդհանուր առմամբ, այն միասնական է՝ անկախ տարբեր մարդկանց հայտարարություններից ու տեսակետներից։ Այս մասին այսօր Շուշիում լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությանը։

Նրա խոսքով՝ այսօր Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև չհասկացվածության խնդիր չկա։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի բանակցային գործընթացում վարած քաղաքականությանը և այն հայտարարություններին, թե գործընթացը պետք է եռակողմ լինի, Արայիկ Հարությունյանը նշեց. «Դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, տրամաբանությունն էլ է հուշում: Եթե որևէ կողմի չբավարարի, հարցը չի լուծվի։ Եթե որևէ մեկի համար ընդունելի չլինի, հարցը չի լուծվի։ Մենք 1994 թվականի մայիսի 12-ից ամեն օր սպասում ենք պատերազմի»:

Խոսելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության մասին, թե Արցախը Հայաստանի մարզն է և վերջ, Արայիկ Հարությունյանն ընդգծեց. «Մենք երազում ենք, որ Արցախը դառնա Հայաստանի մարզը, բայց դա պետք է լինի քաղաքականությանը և միջազգային նորմերին համպատասխան։ Դա մեր երազանքն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան