Արթուր Վանեցյանը հերքում է, որ հանդիպել է Սերժ Սարգսյանի և Վիտալի Բալասանյանի հետ

Լուրեր

29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
Բոլորը

Այսօր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում պարբերաբար հանդիպել է Սերժ Սարգսյանի և Վիտալի Բալասանյանի հետ:

Factor.am-ին է դիմել Արթուր Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանը՝ նշված հայտարարության վերաբերյալ Արթուր Վանեցյանի անունից տալով հետևալ պարզաբանումը. «Արցախում որևէ հանդիպում Սերժ Սարգսյանի կամ Վիտալի Բալասանյանի հետ Արթուր Վանեցյանը չի ունեցել: Հանդիպել է միայն Պարգև Սրբազանի հետ»:

Բոյաջյանը նաև հավելեց, որ Արթուր Վանեցյանը երբեք Սերժ Սարգսյանի հետ որևէ հանդիպում չի ունեցել: Իսկ Արցախում ունեցած հանդիպումներն էլ, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի օգնականի, քաղաքական բնույթ չեն կրել:

Լիլիթ Շաբոյան