Հայաստանում դեղագործական ոլորտը ճիշտ մարտավարության արդյունքում կարող է զարգացման լավ հեռանկարներ ունենալ. Կոլումբիայի համալսարանի դասախոս

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է ամերիկահայ ճանաչված գիտնական, Կոլումբիայի համալսարանի դասախոս Արմեն Քերլոփյանին, որն օրերս մասնակցել է Երևանում կայացած «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։

«Դոկտոր Քերլոփյանը մասնագիտական ծառայություններ մատուցող, բիզնեսի փոխակերպումներ իրականացնող, թվային տեխնոլոգիաների հիման վրա նորարարություններ ներդրող Genpact միջազգային ընկերության գլխավոր գիտաշխատող է և Data Science Bowl-ի համահիմնադիրը։ Նա պատրաստակամություն է հայտնել, օգտագործելով իր մասնագիտական կարողությունները, նպաստել Հայաստանում հեռանկարային ծրագրերի նախաձեռնմանը և իրականացմանը։

Արմեն Քերլոփյանը զրույցի ժամանակ ասել է, որ այցելել է մի քանի համալսարան՝ ծանոթանալու Հայաստանի մասնագիտական ներուժին, նաև հանդիպումներ է ունեցել դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Իր կարծիքով, դեղագործական ոլորտը ճիշտ մարտավարության, հաշվարկների և գործողությունների արդյունքում կարող է զարգացման լավ հեռանկարներ ունենալ: Սակայն որևէ ոլորտում հաջողություն ունենալու համար, ըստ  Արմեն Քերլոփյանի, մարդկային կապիտալից, ենթակառուցվածքների զարգացումից, նպաստող օրենսդրությունից, նորարարական գաղափարներից  և բազմաթիվ այլ կարևոր նախապայմաններից զատ, անհրաժեշտ է գաղափարի շուրջ միասնական համախմբվածություն: Նաև, նրա համոզմամբ, Հայաստանի մասին պետք է խոսել, որ լսեն ու գան, և պետք է գան ու տեսնեն, որ լսածը ճիշտ է, որ Հայաստանում աշխատելը հաճելի է, որ այստեղ աշխատանքը կհաջողվի, որովհետև իրենց խնդիրները կլուծվեն:

Ավագ Ավանեսյանը համառոտ ծանոթացրել է հյուրին վերջին շրջանում Հայաստանի ներդրումային գրավչության ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին, նաև տեղեկացրել, որ Հայաստանում գործում են նշված խնդիրներով զբաղվող պետական ու մասնավոր կառույցներ։ Նա առաջարկել է հանդիպել և կապ հաստատել այդ կառույցների ղեկավարների հետ, այդ թվում նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ երկրի տնտեսական վիճակի և զարգացման հեռանկարների խորքային հետազոտությունների համար կառավարությունը մտադիր է ստեղծել պետական վերլուծական կենտրոն, և այդ ուղղությամբ աշխատանքն ընթացքի մեջ է։  Ավագ Ավանեսյանը մասնագիտական խորհուրդ է հարցրել Արմեն Քերլոփյանից, թե  ինչպե՞ս ապահովել պետական կենտրոնի աշխատանքի առավելագույն արդյունավետությունը, միաժամանակ չվնասելով մասնավոր կենտրոնների աշխատանքին:

Զրուցակիցները պայմանավորվել են անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել և շարունակել համագործակցությունը նշված խնդիրների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: