Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է, կասկածյալը՝ ձերբակալվել. ՔԿ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է:

«2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ  Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988թ. ծնված Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կազմվել քննչական խումբ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում գործող ավտովերանորգման կետի դիմաց Սամվել Կարապետյանի և նույն գյուղի՝ 1985 թվականին ծնված բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինիս, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի՝ տուժողի անմիջապես կողքին և ավտովերանորոգման կետում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենով ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել Ս.Կարապետյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի, հրազենային բազմաբեկոր վնասվածքներ, այնուհետև նշված վայրից փոքր-ինչ հեռանալով՝ իջել է ավտոմեքենայից ու դարձյալ կրակոցներ արձակել, որից հետո ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված փամփուշտի մնացորդներ և 3 հատ պարկուճ, արնանման հետքեր, ականատես վկաների հարցաքննություն, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքի տեսանկարահանող սարքերը, ենթարկվել զննության, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, նրա մարմնից հանված հրազենային բեկորների մասնիկները, վերցվել են նմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Գեղանիստ գյուղի՝ 1985թ. ծնված բնակիչը, ինքնակամ ներկայացել է իրավապահներին՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք հանդիսացող՝ իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի որսորդական ողորկափող հրացանը: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև կասկածյալի կողմից վարած ավտոմեքենան, որի սրահի զննությամբ հայտնաբերվել է ևս մեկ կրակված պարկուճ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: