Գերմանացի հրաձիգը խոստովանել է՝ հանցագործությունը կատարել է հակասեմականության հողի վրա

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Գերմանական Հալլեում սինագոգի մոտ հրաձգությունից հետո ձերբակալված Շտեֆան Բ.-ն խոստովանել է իր մեղքը և ընդունել իր արարքի՝ ծայրահեղական և հակասեմական դրդապատճառները: Այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնային դատախազության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ն:

Մի քանի ժամ տևած հարցաքննության ժամանակ 27-ամյա տղամարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Հարցաքննությունը վարել է Գերմանիայի Դաշնային դատական պալատի քննչական դատավորը:

Մինչ այդ, Բունդեսրատում մեկ րոպե լռությամբ հարգել են  Հալլեի զոհերի հիշատակը։  Դաշնային հողերի ներկայացուցչության նախագահ Դանիել Գյունտերը հայտարարել է երկու օր առաջ տեղի ունեցած «նենգ հանցագործությունից» եզրակացություններ անելու անհրաժեշտության մասին: «Բոլորը պետք է իմանան ատելության դեմ պայքարի անհրաժեշտ միջոցների մասին»,- ասել է նա:

Ներկայում Շտեֆան Բ.-ն նախնական կալանքի տակ է: Նրան մեղադրում են երկու անձի սպանության և յոթ անձի նկատմամբ մահափորձի մեջ:

Նշենք, որ խուզարկության ժամանակ Շտեֆան Բ.-ի մեքենայում, զենքից բացի, 4 կգ պայթուցիկ է հայտնաբերվել։

Գերմանիայի արդարադատության նախարար Քրիստինա Լամբրեխտը սա անվանել է միայնակ հանցագործի «էքստրեմալ ահաբեկչական հարձակում»:

Միաժամանակ, Հալլեի պատահարից հետո Եվրահանձնաժողովը դիմել է ԵՄ անդամ բոլոր պետություններին՝ գրավոր կոչ անելով ապահովել հրեական հաստատությունների բավարար պաշտպանությունը:

«Մի շարք երկրներում այդ առումով անհրաժեշտ են բարելավումներ»,- հայտարարել է հակասեմականության հարցերով Եվրահանձնաժողովի լիազոր ներկայացուցիչ Կատարինա ֆոն Շնուրբայնը:

Նրա խոսքով՝ հրեական համայնքների անվտանգության ապահովման համար պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր առանձին պետություն: «Այդ խնդիրը մենք պետք է լուծենք ամբողջ Եվրոպայում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Եվրամիության անդամ երկրներին անհրաժեշտ է նաև մասնակցել սինագոգների անվտանգության ապահովման միջոցների ֆինանսավորմանը: