Տոկաևն առաջարկել է ԱՊՀ-ում միասնական՝ «Շենգեն»-ի նման վիզային համակարգ ստեղծել

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է մտածել ԱՊՀ-ում միասնական՝ «Շենգեն»-ի նման վիզային ռեժիմ ստեղծելու մասին: Այն կարող է դառնալ «Վիզա-համագործակցություն»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Աշխաբադում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Ղազախստանի նախագահն ուշադրություն է հրավիրել զբոսաշրջության ոլորտում այն մեծ պոտենցիալի վրա, որն ունի միավորման մեջ մտնող յուրաքանչյուր երկիր: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն բնապատկերային և պատմական օբյեկտները, որոնք կարող են արժանապատվորեն լրացնել աշխարհի առավել գրավիչ զբոսաշրջային ուղղությունների ցանկը:

«Ցավոք, ազգային վիզային և միգրացիոն ռեժիմներում պահպանվում են զգալի տարբերություններ։ Դրանք անհարմարություններ են ստեղծում արտասահմանցի զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են այցելել միանգամից մի քանի ԱՊՀ երկրներ: Ես հասկանում եմ, իհարկե, դա դժվար է, բայց գուցե պետք է դիտարկել ԱՊՀ տարածքում «Համագործակցության վիզա» պայմանական անվանումով պայմանական ռեժիմի սահմանման հարցը»,- առաջարկել է Տոկաևը:

Նրա խոսքով՝ նման մոտեցումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել տուրիստական հոսքը։ «Իհարկե, մեր փորձագետները պետք է լրջորեն աշխատեն այս հարցի շուրջ»,- հավելել է Ղազախստանի նախագահը:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, հիշեցնենք, այսօր տեղի է ունեցել  ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Պատվիրակությունների ղեկավարները միաձայն որոշում են կայացրել ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նախագահությունը 2020 թվականին Ոզբեկստանին հանձնելու մասին:

ԱՊՀ ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Տաշքենդում: