ԲՀԿ-ն չի միանում Արման Բաբաջանյանի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմելու նախագծին

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

«Ինչպես արդեն տեղեկացրել եմ, Ազգային Ժողովում շրջանառության մեջ եմ դրել նախագիծ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական Դատարան դիմելու մասին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ապա շարունակել.

«Օրինագծին քաղաքական աջակցություն ստանալու նպատակով դիմել էի Ազգային ժողովի երեք խմբակցությունների՝ «Իմ քայլը» խմբակցության, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարներին՝ ակնկալելով նրանց դրական պատասխանը:

Այսօր ստացել եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատասխանը, որով տեղեկացվում է, որ խմբակցությունը չի միանում իմ ներկայացրած նախագծին: Որպես իմ դիմումը մերժելու հիմնավորում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է այն իրողությունը, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային Ժողովի համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկվել է Սահամանդրական դատարան: Այս փաստարկն, իհարկե հիմնազուրկ է, քանի որ ԱԺ հայտնի որոշումն ունի միագամայն այլ փաստական հիմքեր և հիմնավորումներ, մինչդեռ իմ ներկայացրած նախագիծը պարունակում է բոլորվին այլ իրավական հիմքեր:

Այդուհանդերձ ես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումն ընդունում եմ ի գիտություն՝ սպասելով ԱԺ մյուս երկու խմբակցությունների՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների արձագանքին, որի մասին կտեղեկացնեմ հաջորդիվ»: