Աբխազիայի կառավարությունը վայր է դրել լիազորությունները

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հոկտեմբերի 10-ին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան կառավարության նիստ է անցկացրել, որի ընթացքում գործադիրի անդամները հրաժարական են ներկայացրել: Այս մասին գրում է «Սպուտնիկ Աբխազիա»-ն:

Օրենսդրության համաձայն՝ Աբխազիայի նորընտիր նախագահը Կառավարության նիստը պետք է անցկացնի երդմնակալության արարողության հաջորդ օրը: Նիստում կոլեգիալ որոշում է կայացվել կառավարության լիազորությունները դադարեցնելու մասին:

Նիստից առաջ երկրի վարչապետ Վալերի Բգանբան կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար: Ընդ որում, վարչապետը նշել է, որ կառավարության աշխատանքում եղել են թերություններ:

«Մենք դրանք չենք թաքցրել, մենք դեռ շատ անելիքներ ունենք, առջևում ամենաբարդ խնդիրներն են: Պետք է հասկանանք, թե ինչ պիտի անենք, որպեսզի մեր հնարավորություններն աճեն: Մենք բազմիցս ենք խոսել այդ մասին կառավարության անդամների հետ»,- ասել է Խաջիմբան:

Երեք ամսվա ընթացքում երկրի նախագահը պետք է ներկայացնի նոր վարչապետին, այնուհետև կառավարության ղեկավարը նախագահին պետք է կառավարության անհատական կազմի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնի: Մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը, նախկին վարչապետն ու նախարարները կկատարեն իրենց պարտականությունները որպես պաշտոնակատար։

Աբխազիայի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ Ռաուլ Խաջիմբան հաղթանակ է տարել Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ հավաքելով ձայների 47.39 տոկոսը, իսկ նրա մրցակից Ալխաս Կվիցինիան 46.17 տոկոս ձայն է ստացել: