Դասալիք չեմ, Աղվան Վարդանյանի կարիերան հեղափոխությամբ ավարտվեց, դրա համար է այդպես ասում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, քանի որ այն այժմ գտնվում է իրավապահների տիրույթում:

Լրագրողների դիտարկմանը, թե Բալասանյանը Արցախյան պատերազմում ներդրում է ունեցել, Գրիգորյանն արձագանքեց` ես էլ հեղափոխության համար եմ ներդրում ունեցել, բայց դա չի նշանակում, որ կարող եմ ինձ անօրինական քայլեր թույլ տալ:

Արմեն Գրիգորյանին լրագրողները հիշեցրին նաև ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքերը, թե Գրիգորյանը դասալիք է. «Ես դասալիք չեմ, ծառայել եմ Պաշտպանության բանակում, հեղափոխությունը, որին ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել, վերջ դրեց Աղվան Վարդանյանի կարիերային, դրա համար էլ այդպես է ասում»:

Մանրամասները` տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան