Արմենիա ԲԿ-ի կրակոցները հնչել են «Բանդայի» գործով դատապարտյալի հիվանդասենյակում

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժամեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում կրակոցներ են հնչել: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ «Բանդայի» հայտնի գործով անազատության մեջ գտնվող Դավիթ Գալստյանին տեղափոխել են բժշկական կենտրոն հետազոտման նպատակով այդ ընթացքում մեկ այլ անձ է մուտք գործել նրա հիվանդասենյակ և կրակել է հատակին:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել դատապարտյալի հիվանդասենյակ մուտք գործած և կրակ արձակած անձին, սակայն այդ ընթացքում դատապարտյալը խլել է ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի զենքը և ևս կրակել է հատակին, որից հետո փախուստի է դիմել, թեև հիվանդանոցից դուրս գալ չի հաջողվել. նրան էլ վնասազերծել են ոստիկանները:

Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ահազանգ են ստացել այն մասին, որ ՔԿՀ-ից դատապարտյալին տեղափոխել են ԲԿ հետազոտման նպատակով և նրա հիվանդասենյակում կրակոցներ են հնչել, ապա դատապարտյալը փախուստի փորձ է կատարել և ՔԿՀ-ի աշխատակիցներին և ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դատապարտյալի հիվանդասենյակ մուտք գործած անձին և դատապարտյալին:

ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ այս պահին դեպքի վայրում է գտնվում քննչական խումբը և իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ: