«Դրական եմ տրամադրված, փոփոխությունը մեկ գիշերում չի լինում». Թանկյանը՝ հետհեղափոխական Հայաստանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ԱՄՆ-ից ամեն օր հետևում եմ հայաստանյան լուրերին, քանի որ այն, ինչ այստեղ կատարվում է, ինձ համար շատ կարևոր է։ Ինձ ոգևորում է ոչ միայն այն, ինչ Հայաստանում կատարվեց մեկ տարի առաջ, այլ նաև այն, ինչ հիմա է տեղի ունենում. այս մասին այսօր՝ WCIT 2019-ի շրջանակում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Կարծում եմ՝ այն, ինչ այստեղ կատարվում է, հիանալի է։ Մեկ տարում մենք հրաշալի աճ ենք գրանցել տնտեսության, զբոսաշրջության, միջազգային վարկերի վճարման մեջ, աշխատաշուկայում։ Բոլոր թվերն աճում են։ Այդպիսի բան Հայաստանում երկար ժամանակ է՝ չի եղել, գուցե՝ երբեք չի եղել»,- ընդգծեց երաժիշտը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս վիճակի հանդեպ ամբողջապես դրական է տրամադրված։ «Ոչ մի ժողովուրդ մեկ գիշերվա ընթացքում փոփոխությունների չի հասնում։ Դա հենց դուք արեցիք՝ մտածելով ձեր ապագայի մասին և գիտակցելով ձեր տեսլականի ներուժը։ Հեղափոխությունից հետո, երբ վերադարձա Լոս Անջելես, իմ սփյուռքահայ ընկերներն ինձ հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում։ Մեկ տարի անց՝ նրանք են այստեղ գալիս, որովհետև արդեն գիտեն՝ ինչ հիասքանչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ապագայի հանդեպ լիահույս եմ»,- եզրափակեց Թանկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան