ԱԴԾ-ն կասեցրել է ԻՊ կողմնակիցների գործունեությունը

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կասեցրել է ռուսական խմբի գործունեությունը, որը ֆինանսավորել է Ռուսաստանում արգելված «Իմարաթ Կովկաս» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություններին: Հատուկ գործունեությանը մասնակցել են նաև Քննչական կոմիտեի և Ֆինմոնիթորինգի աշխատակիցները, գրում է «Իզվեստիա»-ն:

Կազմակերպությունում ներգրավված է եղել ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ 2005 թվականին Նալչիկի վրա հարձակման մասնակիցներ, որը պլանավորել էր ահաբեկիչ Շամիլ Բասաևը: Նրանք գտնվել են տարբեր շրջաններում՝ Կաբարդինո Բալկարիա, Կարաչաևո Չերկեսիա, Ինգուշեթիա, Թաթարստան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Տյումենի մարզ:

Խմբավորման անդամները իբր բարեգործական նպատակով համացանցի միջոցով գումար են հավաքել, այդ թվում՝ Telegram մեսենջերի: Միջոցները փոխանցվել են Սիրիա:

Գործողության արդյունքում ձերբակալվել է երկու անձ, նրանցից առգրավվել է ծայրահեղական գրականություն, 10 բջջային հեռախոս, 60 բանկային քարտ, գումար և միջոցների փոխանցման հաշվետվություններ:

Հոկտեմբերի 8-ին ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ տարեսկզբից Հյուսիսային Կովկասում կանխվել է 15 ահաբեկչություն: Նրա խոսքով՝ վերջին երկու տարում տարածաշրջանում ահաբեկչությունների թիվը կրճատվել է յոթ անգամ։