Վիտալի Բալասանյանի գրասենյակում Երևանից ուղարկված էմիսարներ կան, կարծում եմ՝ նրանց ազդեցությամբ էլ հայտարարություններ է անում. Հայկ Խանումյան

Լուրեր

29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
Բոլորը

Խիստ ափսոսում եմ Վիտալի Բալասանյանի համար, որովհետև կարծում եմ՝ Բալասանյանի դեպքը պետք է մտնի քաղաքագիտական դասագրքերի մեջ, թե ինչպես բավականին մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչն ընդամենը շատ կարճ ժամանակում այդ հեղինակությունը զրոյացրեց՝ ինչ-որ խմբակային շահեր սպասարկելու համար: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:

«Պետք է նկատեմ, որ Վիտալի Բալասանյանը Սերժ Սարգսյանի խմբակի համար օտար է, բայց, չգիտեմ ինչու, նման նվիրվածություն է ցուցաբերում, եռանդ ու ջանք է դնում, որպեսզի թալանչիների խմբակի շահերը պաշտպանի: Սա ինձ համար խիստ հանելուկ է, զարմանք է: Այս դեպքը պետք է ուսումնասիրության առարկա դառնա քաղաքագետների և հոգեբանների կողմից»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը նկատի ունենալով «Սասնա Ծռեր» խմբավորմանն ասել էր, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, իսկ հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու է նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- նշել էր Վիտալի Բալասանյանը:

Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը նկատեց, որ ժամանակին Վիտալի Բալասանյանը շատ կոշտ քննադատում էր, թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Բակո Սահակյանին. «Հետո աշխատանքի անցավ Բակո Սահակյանի ենթակայության ներքո, Սերժ Սարգսյանի հետ սեղան նստեց-վեր կացավ, և այս վարքագիծը դրսևորեց: Այս ամենի համար ցավում եմ»:

Factor.am-ի հարցին՝ արդյոք Վիտալի Բալասանյանի հայտարարությունը քաղաքական տիրույթում պետք է մնա, թե՞ պետք է իրավապահների կողմից ուսումնասիրության առարկա դառնա, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Ես կարհամարհեի, ընթացք չէի տա, հայտարարություն է արել: Նմանատիպ լիքը գործիչներ են հայտնվել, բայց Վիտալի Բալասանյանի կալիբրի չեն: Վիտալի Բալասանյանի գրասենյակում Երևանից ուղարկված էմիսարներ կան, կարծում եմ՝ նրանց ազդեցությամբ էլ հայտարարություններ է անում, որն իրեն պատիվ չի բերում»:

Նարեկ Կիրակոսյան