«Թուրքիան արդեն չունի Եվրամիության կարիքը». Էրդողան

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլևս Եվրամիությանը անդամակցելու կարիք չունի, բայց և անդամակցության գործընթացը կասեցնող կողմը Անկարան չի լինելու. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Էրդողանը  նշել է, որ իրենց ամենաշատ հիասթափեցրել են հենց Եվրամիության երկրները:

«Մեզ անհանգստացնում է Թուրքիայի եվրաանդամակցությանը բացահայտորեն խոչընդոտող երկրների հանդուրժողական վերաբեմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ: Այսօր Եվրոպան վերածվել է մի վայրի, որտեղ ահաբեկիչները կարող են ձեռքները թափահարելով ման գալ ու ամեն տեսակի ակցիա անցկացնել Թուրքիայի օրինական ղեկավարության դեմ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ըստ Էրդողանի՝ ԵՄ-ն սխալ է հասկացել անդամակցության հարցում 1959 թվականից Թուրքիայի ցուցաբերած համբերատարությունը. «Չնայած դրան՝ պարզ հայտարարում եմ, որ այս գործընթացը դադարեցնեղը, սրբիչ նետողը մենք չենք լինելու: Իրականում մենք Եվրամիությանն անդամակցելու կարիք էլ չունենք արդեն: Եթե ԵՄ-ն մի ուզում է թռիչք կատարել, ապա դրա միակ ճանապարհը Թուրքիային անդամ դարձնելով տնտեսապես և մշակութապես ընդարձակվելն է: Եթե ԵՄ-ն դա անի, ապա մենք ուրախ կլինենք Եվրոպայի ապագայի մեջ ներդրում ունենալու համար: Եթե ԵՄ-ն այդպես չանի էլ, մեզ համար կարևոր չէ: Մենք կշարունակենք առաջ շարժվել մեր ճանապարհով»: