Պատգամավորները քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդումը դատապարտող հայտարարություն են արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ներկայացնելով մի քանի պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը, նշեց, որ այն այլ պատգամավորների կողմից միանալու համար բաց է:

«Վերահաստատելով մեր հավատարմությունը ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված քաղաքացիական համերաշխության նպատակին, վերահաստատելով մեր հավատարմությունը կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական երաշխիքներին, ինչպես նաև խտրականության սահմանադրական արգելքին՝ խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների, խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը այն բոլոր դեպքերում, երբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները»,- նշեց նա:

Կարապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սեփական կարծիք ունենալ և այն ազատ արտահայտել, ինչպես նաև փնտրել, ստանալ և տարածել գաղափարներ, կազմակերպել և մասնակցել խաղաղ, առանց զենքի հավաքներ:

«Այս երկու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով»,- ասաց նա:

Մարիա Կարապետյանն ասաց, որ որոշակի ակցիաների շրջանակում հնչում են կարգախոսներ, որոնք համակրելի են հանրության այս կամ այն շրջանակների կողմից, սակայն այդ ակցիաների ժամանակ օգտագործվում են մեթոդներ, որոնք դատապարտելի են: «Այստեղ շատ կարևոր է ազատ խոսքի և մարդու արժանապատվության միջև նուրբ գիծը պահպանելը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան