Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպից․ ոստիկանության բացահայտումը

Լուրեր

08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

«Այս մասին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ահազանգը հնչելուն պես ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները մեկնեցին և՛ բուժհաստատություն, և՛ այն բնակարան, որտեղից երիտասարդները տեղափոխվել էին հիվանդանոց։ Տան նկուղային հարկում հայտնաբերվեցին 30-ամյա երկու տղամարդու դի՝ դարձյալ հրազենային վնասվածքներով։ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես ծանր հացագործության փաստով քրեական գործ հարուցվեց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նաև տարբեր տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, ներարկիչներ, «Մակարով» ատրճանակ, իսկ տան այգում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Այս ընթացքում Տարոնի բաժնի քրեական հետախույզներն արդեն բաժին բերման էին ենթարկել Վանաձորի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։

Օպերատիվ խումբը դեպքի վայր էր հասել ահազանգից ընդամենը 3-4 րոպե անց և տեղում որոշակի պարզել էր կատարվածի հանգամանքները՝ որպես կասկածյալ բերման ենթարկելով հիշյալ տղամարդուն։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին հոկտեմբերի 4-ի գիշերը վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքների վերաբերյալ, որոնց հիման վրա ձերբակալված տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Հոկտեմբերի 7-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում: