Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին:

«Արարատ Միզորյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան և Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը վճռականորեն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով, և ազատ ընտրությունները, մարդու իրավունքները, ազատ մրցակցային տնտեսությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, անկախ դատական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ նոր իշխանությունների համար հիմնարար արժեքներ ու նպատակներ են:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և ՀՀ-ն բաց է ու ցանկանում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է  երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության կարևորությունը: Նա  շնորհակալություն է հայտնել  Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբին՝ այս տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններում Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաև  Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն իսկ հաստատված՝ Հայաստանում ժողովրդավարության աջակցմանն ուղղված ծրագրերի՝ 40 միլիոն դոլարով ֆինանսական հատկացման ավելացման համար:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է այս բոլոր տարիների ընթացքում տարբեր ծրագրերով Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ ներգրավվածության համար՝ վերահաստատելով ՀՀ  իշխանությունների նվիրումը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Ջեքի Կանչելյան-Սփիրը և Ջուդի Չուն շնորհակալություն են հայտնել Արարատ Միրզոյանին՝ իրենց Հայաստան հրավիրելու համար՝ նշելով, որ  իրենք ցանկանում են սերտորեն համագործակցել բոլոր որոլտներում: Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները:

Զրույցի ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: