Արմեն Սարգսյանը կգլխավորի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խումբը

Լուրեր

06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):

«Արմեն Սարգսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի նախագահ։

Խումբը խորհրդատվություն է տրամադրում հաջորդ տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և լուծումներ։ Նշանավոր անձանց խմբի մասնակիցները, որոնք պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ են, հրավիրվում են անձամբ UNCTAD-ի գլխավոր քարտուղարի կողմից։ Խմբի հանդիպումներն անցկացվում են փակ ձևաչափով՝ «Չաթըմ հաուզի» կանոններով։

Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ անցկացված «Հիմնական մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հիմնական քննարկումը վարել է UNCTAD-ի գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուին։

Քննարկումից հետո Գլխավոր քարտուղարն ասել է որ Նշանավոր անձանց խումբը կոչված է օգնելու՝ հասկանալու, թե ուր է շարժվում աշխարհը, և ինչին է պետք ավելի մեծ ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով մարտահրավերները: «Հիմնական նպատակը հետևյալն է՝ ակադեմիական ոլորտում և քաղաքականության մեջ ունեցած փորձառությունը որքանո՞վ կարող է ծառայել այն հարցերի քննարկմանը, որոնք ի հայտ են գալու առաջիկա տասը տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը պատասխանել այս հարցերին, ինչպե՞ս կարող ենք մենք մոդելավորել մեր ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք արդի մարտահրավերներին, ինչպես նաև առաջ քաշել այդ մարտահրավերներին դիմակայելու առաջնորդության գաղափարներ,-ասել է նա։– Այս տարի մեզ հաջողվեց այստեղ բերել մի շարք նշանավոր անձանց, այդ թվում և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ մասնակցելու Նշանավոր անձանց խմբի քննարկմանը»։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, որը նույնպես Նշանավոր անձանց խմբի անդամ է, մասնավորապես նշել է. «Հայաստանը որպես խմբի մաս տեսնելը շատ կարևոր է ինձ համար, քանի որ հիանալի հիշողություններ ունեմ Հայաստանից, որը միշտ կլինի իմ սրտում։ Կարծում եմ՝ Ձեր երկիրը կարևոր դերակատար է ՏՏ ոլորտում, օրինակ, ԹՈՒՄՈ կենտրոնը, որի կրթական համակարգն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ: Այն հատուկ ուշադրությունը, որ Հայաստանը դարձնում է կրթությանը, երիտասարդներին աջակցում է նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում, շատ նորարարական մոտեցում է, ինչը նշանակալի փաստ է»,- ասված է հաղորդագրությունում: