Դավիթ Հարությունյանն այնքան էր լկտիացել, որ ծիծաղելով ասում էր՝ դիմեք ՄԻԵԴ. Սեդրակ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանը երդվել էր ՀՀ Սահմանադրության վրա, բայց մենք, երևի, լավ չէինք լսել, նա երդվել էր ոչ թե պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, այլ երդվել էր, որ ինքը օգտագործի Սահմանադրությունը՝ գումարներ վաստակելու նպատակով»,- Ազգային ժողովի նախաձեռնած «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումների ընթացքում այսօր հայտարարեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Վերջինն այն քաղաքացիներից է, որը 2000-ականների սկզբին Հյուսիսային պողոտայի բնակելի տները որպես հանրային գերակա շահ օտարելու պրոցեսի ընթացքում կորցրել է սեփական տունը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը խոսեց այն մասին, որ 2004 թվականին պետական կարիքի անվան տակ, առանց մրցույթի, Երևան քաղաքի գլխավոր պողոտայում իրականացվում էին քաղաքաշինական ծրագրեր, և ներդրումային ծրագրերն իրականացնում էին այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի միջնորդած կազմակերպությունները:

«Երվանդ Զախարյանն էր որոշում՝ այս տարածքը տա՞լ սրան, թե՞ ոչ: Եվ Կառավարության որոշման մեջ, որ եղել է 2004 թվականին, նշված են մի քանի կազմակերպություններ, որոնցից մեկը «Ավանդ տուր» տուրիստական կազմակերպությունն էր: Հետագայում Երվանդ Զախարյանը, իր իսկ որոշմամբ, Կառավարության որոշման մեջ անում է փոփոխություն և «Ավանդ տուրի» փոխարեն նշում է՝ կարդալ «Վիզկոնտ» ՍՊԸ: «Վիզկոնտ» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը հետագայում պաշտոնապես հայտարարեց, որ ինքը 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որ հայտնվի այդ ցուցակում: Ի՞նչ եղավ այդ 550 հազար դոլար կաշառք վերցնելու հետագա պատմությունը: Յուրի Վարդանյանի գործով ՄԻԵԴ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը 1 մլն 608 հազար եվրո փող պետք է վճարի բյուջեից, այսինքն՝ մեր բոլորի գրպանից: Դա այն տարածքն է, որը կաշառքով Երվանդ Զախարյանը տվեց «Վիզկոնտ» ՍՊԸ-ին: Հետևությունները դուք արեք»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նաև նշեց, որ այդ ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարտավորվել էր ապահովել այդ ապօրինի գործընթացի «օրինական» կողմը:

«Եվ նա այն աստիճան էր լկտիացել, որ քաղաքացիների երեսին ծիծաղելով ասում էր՝ հա՛, դիմեք Եվրոպական դատարան, բայց իմացեք, ձեր հակառակորդը ես եմ»,- ասաց Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան