Եթե ՍԴ-ն դեմ քվեարկի ԱԺ դիմումին, մենք պետք է հաշտվենք դրա հետ. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Մենք գտնում ենք, որ կան կարգապահական խախտման հիմքեր։ Հիմա եթե ՍԴ-ն գտնի, որ չկան էդ հիմքերը, այլ մեխանիզմ էդ հիմքերն առաջ տանելու, չկա։ Հետևաբար դրանից հետո չկա ոչ մի բան, էդ որոշման հետ պետք է հաշվի նստել»,- ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա տեղյակ չէր, թե ինչ նախաձեռնությամբ է հանդես եկել իր խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանը, որը Դատախազություն է դիմել ՍԴ նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն նկատեց, որ այն խախտումը, որին ուշադրություն է դարձրել պարոն Բաբաջանյանը, ժամանակին իրենք խոսել են այդ մասին։

«Հրայր Թովմասյանը եկել էր մեզ հանդիպելու, տրված հարցերի մեջ դա էլ կար, մենք դեմ ենք քվեարկել։ Սակայն քրեաիրավական գնահատականի տեղ ես այդտեղ չեմ տեսնում։ Եթե լիներ նման բան, «Իմ քայլի» անդամները վաղուց էին նախաձեռնել։ Հիմա ի՞նչ։ Որ Գագիկ Հարությունյանը շուտ է հրաժարական տվել կամ Հրայր Թովմասյանը շուտ է առաջադրվել, քրեական ո՞ր հոդվածով նրան պետք է դատել»,-հարցնում է պարոն Մարուքյանը։

Նա կարծում է, որ իշխող ուժը Հրայր Թովմասյանի խնդիրը սարքել է «հայոց հարց»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան