ՀՀ ԶՈՒ 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. վարչապետի մոտ քննարկվել են համակարգի ներդրման ուղղությամբ հետագա անելիքները

Լուրեր

03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Ով ՌԴ-ի շահը չի սպասարկում՝ մեղադրում են թրքամետության մեջ․ ՔՊ-ն Թուրքիային, Ադրբեջանին չի զիջել, ՀՀ շահն է պաշտպանել․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
03.04.2026 | 20:15
Գործը շատացել է, փողը՝ պակասել․ հեռակա բանավեճ՝ բժիշկների ու նախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:00
ԲԱՆԱՎԵՃ․ Բանտարկություն՝ Փաշինյանին հարվածելու փորձի մեղադրանքով․ ինչպե՞ս կանխել բռնության և ատելության խոսքը
03.04.2026 | 20:00
ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Փաշինյանի միջադեպի գործով քննիչն ազատվել աշխատանքից
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին:

«Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:

Վարչապետ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն փոփոխությունը, որ ունենք Զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում: Մենք այդտեղ տեսնում ենք էական և շոշափելի փոփոխություններ, ինչը նաև շատ դրական արձագանք է գտնում ինչպես զինծառայողների, այնպես էլ հանրության շրջանում: Եվ այսօր պետք է քննարկենք, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե ի հայտ են գալիս, և ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրների լուծումը: Նաև պետք է հասկանանք, թե այս հարաբերությունների փոփոխության արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, այդ փոփոխություններն ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, և ինչ հետևություններ են բխում այս ամենից:

Կարծում եմ՝ նաև կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով մենք ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և այսօրվա մեր հաշվարկները ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին խոսել ենք այս համակարգը ներդնելուց առաջ: Այս պահի դրությամբ մենք փաստորեն աշխատում ենք 6 ընկերությունների հետ, որոնք մատակարարում են շուրջ 7000 մարդու: Այնպես որ եկեք սկսենք այս հարցի քննարկումը, որպեսզի նաև միջանկյալ հետևություններ անենք և երկարաժամկետ որոշումներ կայացնենք»:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին վերաբերող մի շարք հարցեր: Նշվել է, որ այս պահի դրությամբ այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում, և միջանկյալ արդյունքները խոսում են պրոցեսի դրական ընթացքի մասին: Քննարկվել են ԶՈՒ-ում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման առնչությամբ հետագա քայլերին ու անելիքներին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես Զինված ուժերի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի զինվորը, նրա կարիքները, և ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի զինվորն ստանա այն, ինչ պետությունն իր համար նախատեսում է: Մենք միանշանակ պետք է գնանք այս ճանապարհով և պետք է սա դարձնենք ուժեղ ու կայացած ինստիտուտ: Այստեղ անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցն է, և պետք է համբերատար աշխատել այն ճիշտ կազմակերպելու ուղղությամբ», – նկատել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել և գործընթացի արդյունավետ կազմակերպման համատեքստում կարևորել պետություն-մասնավոր հատված մշտական գործուն կապը, մշտական համատեղ աշխատանքը»,- ասված է հաղորդագրությունում: