Հայաստանն ապացուցել է, որ կարող են ստեղծվել համապատասխան գրավիչ պայմաններ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար. Շոմբի Շարփ

Լուրեր

02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում կայացել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսը։

«Զեկույցը կազմել են ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի մասնագետները։ Նրանք Հայաստան են ժամանել Զեկույցը Հայաստանի շահագրգիռ մարմիններին ներկայացնելու և այն համատեղ քննարկելու նպատակով։

Զեկույցը կազմելիս, հեղինակները հիմնվել են ՀՀ օրենսդրության վրա և հաշվի են առել Հայաստանի մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած բազմաթիվ քննարկումները։ Փաստաթղթում նախանշված են առաջիկայում Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփը և ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի ղեկավար Շանտալ Դյուպասքյեն (Chantal Dupasquier):

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը պատրաստելու համար, նշելով, որ Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության բարելավման հիմնական հնարավորությունների մանրամասն և խորը վերլուծությունը և արժեքավոր խորհուրդների ներկայացումը կարևոր աջակցություն են Հայաստանի կառավարությանը։

«Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթությունն է բաց, թափանցիկ ներդրումային և գործարար միջավայրի ձևավորումը և դրա շարունակական բարելավումը։ Կարծում եմ, որ այս աշխատանքը այդ համատեքստում շատ մեծ նշանակություն ունի։ Հաջողությունները մշտապես կախված են նրանից, թե որքանով ճիշտ ենք ընկալում իրավիճակը, որքանով ճիշտ ենք ձևակերպում այն նշանակետը, որին պետք է ուղղված լինեն մեր առաջիկա քայլերը։ Եվ եթե այդ երկու հարցերի վերաբերյալ մենք ունենք ճիշտ պատկերացում, ապա ներկա կետից դեպի նշված կետը շարժվելու առնչությամբ անելիքները այսպիսի քննարկումների առարկա են դառնում։ Այսինքն, եթե բավականաչափ հստակ մենք կարող ենք տալ առաջին երկու հարցի պատասխանը, ապա մնացած հարցերում մենք կարող ենք լինել ավելի ճկուն», – ասել է Տիգրան Խաչատրյանը, հավելելով, որ Հայաստանի կառավարության կողմից մինչ այժմ ներդրումային քաղաքականության ուղղությամբ կատարվել են որոշակի բարեփոխումներ, մասնավորապես՝ ներդրողների համար առավել կարևոր ոլորտներում կատարվել է կարգավորումների առավելագույն պարզեցում, նվազեցվել են մուտք գործելու խոչընդոտները, բարձրացել է ներդրողների պաշտպանվածությունը, երաշխիքների ապահովումը և այլն։ Նշելով, որ զեկույցն իրենից ներկայացնում է համապարփակ ուսումնասիրություն, նախարարը կարևորել է զեկույցի շուրջ քննարկումները և կարծիքները, շեշտելով, որ շարունակական երկխոսությունը թույլ կտա հասնել նախանշված նպատակին, այն է՝  ստեղծել այնպիսի գործարար և ներդրումային միջավայր, որը կերաշխավորի կայուն, ներառական և բարձր տեմպերով տնտեսական աճ, որն, իր հերթին, թույլ կտա ապահովել ժողովրդի համար բարեկեցիկ կյանք։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփն իր ողջույնի խոսքում նշել է, որ UNCTAD-ի զեկույցները միտված են օժանդակելու պետություններին՝ բարելավելու ներդրումային քաղաքականությունը, համապատասխանեցնելու այն Կայուն զարգացման նպատակներին։ Շոմբի Շարփի խոսքով՝ Հայաստանն ապացուցել է, որ կարող են ստեղծվել համապատասխան գրավիչ պայմաններ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Լինելով փոքր պետություն՝ Հայաստանն ունի միջազգային լայն շփումներ և դրանց ընդլայնման հնարավորություն, ինչպես նաև արժեքավոր մարդկային կապիտալ՝ ներդրումներ ներգրավելու և լայնամասշտաբ արտահանումներ իրականացնելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և վերամշակող արդյունաբերությունը։

ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի ղեկավար Շանտալ Դյուպասքյեն դրական է գնահատել կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությունը, որն ուղղված է նաև ներդրումային մթնոլորտի բարելավմանը, զբաղվածության աճի խթանմանը և տնտեսական բարեփոխումներին։

«Այս պլանը կյանքի կոչելու համար մենք իրականացրեցինք իրավիճակի մեր սեփական ուսումնասիրությունը, որպեսզի երկրին օգնենք ներգրավելու ներդրումներ, թիրախավորելու հիմնական շուկաները և արտահանման ուղղությունները»։

Նա նշել է, որ Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի բարելավման համար, մատնանշել լուրջ իրավական բացերի բացակայությունը, պարզեցված հարկային ռեժիմի առկայությունը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի շահագրգիռ պետական կառույցների, մասնավոր հատվածի և Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրությունում: