Աղվան Հովսեփյանի հետ փոխկապակցված ընկերությունը 295 մլն դրամի ծառայություն է մատուցելու առողջապահության նախարարությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերից մեկով որոշվեց առողջապահության նախարարությանը պահուստային ֆոնդից տրամադրել 295 մլն 850 հազար դրամ:

Նախագծի համաձայն՝ առողջապահության նախարարությունը նշյալ գումարով շտապ օգնության նոր մեքենաներ է գնելու: Ձեռք են բերվելու շտապ օգնության 7 գծային տիպի և 3 ռեանիմոբիլ մեքենաներ: Փաստաթղթի համաձայն՝ մատակարարը «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ն է, որն ընտրվել է մրցույթով: «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ն պատկանել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Միսակ Հովսեփյանին:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից Factor.am-ը տեղեկացավ, որ «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի տնօրենը տասը տարի՝ 2006-2016 թվականներին, եղել է Միսակ Հովսեփյանը: Այնուհետև ընկերության տնօրեն դարձել է Հրաչյա Արմենակի Հովսեփյան անունով քաղաքացի: Իսկ ահա 2019 թվականի մարտից «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի տնօրեն է դարձել Նորա Էմինի Բարսեղյանը:

ՀՀ ընտրողների ռեգիստրից էլ Factor.am-ը տեղեկացավ, որ Նորա Էմինի Բարսեղյանը հաշվառված է նույն հասցեում, ինչ Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը:

Նրանք հաշվառված են Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցի բնակարաններից մեկում: Նույն հասցեում է հաշվառված նաեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ի դեպ, հեղափոխությունից հետո, երբ վերաբացվել եւ ակտիվ ընթանում է Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քրեական գործը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու Աղվան Հովսեփյանը գործով որպես մեղադրյալ չի անցնում:

Նարեկ Կիրակոսյան