Հրայր Թովմասյանը՝ թիրախում. ի՞նչ կապ ունեն Մարտի 1-ի գործը և Քոչարյանի ճակատագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Առանց Հրայր Թովմասյանի այսօր ԱԺ-ն սկսեց քննարկել նրա՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցը։ Վաղ առավոտյան Թովմասյանը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրեց՝ ոչ նպատակահարմար է իր մասնակցությունը ԱԺ նիստին։ Հրայր Թովմասյանը քաղաքական և սուբյեկտիվ է համարում իր լիազորությունների դադարեցման գործընթացը՝ որպես հիմավորում ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20-ին ՍԴ-ի մուտքերը արգելափակելը, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի՝ իր ձևակերպմամբ՝ «ինքնահռչակումը» դատարանի նախագահ և «Իմ քայլը» խմբակցության սատարումը դրան, հուլիսի 17-ի հարցազրույցում Փաշինյանի կողմից իր հասցեին արված մեկնաբանությունները և այլն։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն է նախաձեռնել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ 100 էջանոց փաստաթղթում ներկայացված հիմքերն են՝ Թովմասյանը էական խախտումներ է թույլ տվել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելիս, խախտվել է Սահմանադրական դատարանի անաչառության սկզբունքը, Թովմասյանը փոխկապակցված է ՀՀԿ-ին և որպես ՀՀԿ-ական է ընտրվել ՍԴ նախագահ, և ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ունեն ընդհանուր շահեր Մարտի 1-ի գործով։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը, թեև հիշեցնում է՝ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել իբրև քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի անդամ, ինչով խախտվել է օրենքը, այնուհանդերձ ՍԴ նախագահի շուրջ այս գործընթացը նրան մտահոգում է․ «Ես ընդունում եմ, որ այսօր իրականում Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական գործունեություն, բայց դրա մեջ կա՞ իրավականը, անշուշտ կա։ Երևույթն է ինձ համար վտանգավոր, հարցը ամենևին Հրայր Թովմասյանի մեջ չէ, և եթե ես ճիշտ եմ մտածում, որ այդ ամբողջը պետք է գա, որպեսզի հիմնավորվի, որ Հրայր Թովմասյանից հետո պետք է հրաժարական տան նաև, էսպես կոչված, ոչ ցանկալի ՍԴ դատավորները, ինչպես ԲԴԽ-ն եղավ, ես ենթադրում եմ, որ դա լավ բանի չի հանգեցնելու։ Եվ այս պայմաններում եթե ՍԴ-ն նույնպես դարձավ գործադիր իշխանության գրպանի գործիքը, դա լավ բանի չի հանգեցնելու, անպայման կոնֆրոնտացիայի է հանգեցնելու»,- ասաց Հարություն Բաղդասարյանը։

Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պայմանավորում է հանգամանքով, որ բարձր դատարանը հնարավոր է՝ հօգուտ երկրորդ նախագահի իրավաչափ որոշում կայացնի։ Եվ հիմա, փաստաբանի ձևակերպմամբ՝ փորձ է արվում վերացնել Քոչարյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման առաջ կանգնած խոչընդոտը։

«Սահմանադրական դատարանից, իմ գնահատմամբ, ակնկալիքն այն է, որ ՍԴ-ն չխոչընդոտի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործի ապօրինի ընթացքը։ ՍԴ-ի որոշումը, որը ենթադրում է, որ գործը պետք է կարճվի, բնականաբար խոչընդոտ է որոշակի քաղաքական շահերի, կենտրոնների համար և այդ պարագայում, այո՛, ՍԴ-ի տված որոշումը կարող է խոչընդոտ հանդիսանալ ապօրինի քրեական հետապնդումը շարունակելու համար»,- ասաց Խուդոյանը։

«Ազգային ժողովի կողմից Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը փակուղային և անհեռանկար է»,- կարծում է փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նա ընդգծում է՝ նախ խորհրդարանը պետք է իրավական և քաղաքական գնահատական տար, ապա՝ դրան պետք է հաջորդեր ՍԴ դատավորների նշանակումը, այլ ոչ թե ծավալվեր այս գործընթացը, որի վերջնական որոշումը, ի վերջո, լիազորված է կայացնել ՍԴ ներկա կազմը։ Բացի այդ, ըստ փաստաբանի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կա պաշտոնի յուրացման հարց․ «․․․որը կոնկրետ քրեական հանցագործություն է՝ կոնկրետ համագործակցությամբ կազմակերպված, դիտավորությամբ իրականացված, սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման հարցն է։ Հրայր Թովմասյանի հետ կապված սա է, ես չեմ հասկանում՝ ինչ են իրենք քննարկում։ Էսօրվա նախաձեռնությունը գալու է բախվի էն անդամների նույն ստանդարտներին անհամապատասխանելիության հարցին, ինչը մեղսագրվում է Հրայր Թովմասյանին։ Հասկանո՞ւմ եք ինչքան նոնսենս է։ Նրանք ուղղակի իրավունք չունեն ըստ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների, իրավասություն չունեն հանդես գալու իբրև ՍԴ դատավոր և դատավորի լիազորությունների իրականացումը ակնհայտորեն դրա յուրացումն է, սա էլ իր հերթին առանձին հանցագործություն է»։

Այսօր հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 2-ին ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը, ինչը նշանակում է, որ խորհրդատվական կարծիք կտրամադրվի ՍԴ-ին։ Քոչարյանի պաշտպանական խումբը գտնում է, որ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը որոշակի չէ, և հնարավոր չէ այս հոդվածով որևէ անձի ենթարկել պատասխանատվության։ Հովհաննես Խուդոյանը ասում է․ «Եթե Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Քրեական օրենսգրքի 300․1  հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին և այդ իմաստով հակասում է Սահմանադրությանը, ոչ միայն պարոն Քոչարյանի, այլև գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքից պետք է հրաժարվեն և գործը պետք է կարճվի անհապաղ»։

Մինչդեռ Տիգրան Եգորյանը վստահ չէ, որ Քոչարյանի վերաբերյալ որոշումը ՍԴ-ն կկայացնի ներկայիս կազմով։ ՍԴ-ն ՄԻԵԴ-ից խորհրդատվական կարծիք ստանալուց հետո ինչ որոշում էլ կայացնի, ըստ փաստաբանի, այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ Մարտի 1-ի գործով Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վրա։

«Մարտի 1-ի գործով Սահմանադրական դատարանի 7 հայտնի անդամների կողմից որևէ որոշում չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատարանի կողմից կայացված որոշում, էդպիսին չի հանդիսանում էս կազմի, էս գործի և էս դիմողի պայմաններում՝ իրենց կանխակալ դիրքորոշման փաստով պայմանավորված»,- նշեց Տիգրան Եգորյանը։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստի օր է նշանակված հոկտեմբերի 7-ը։ Քոչարյանի պաշտպանական խումբը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն կներակայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան