Հրայր Թովմասյանի հետ կապված պաշտոնի յուրացման հարց կա, որը քրեական հանցագործություն է․ Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
Բոլորը

«Ազգային ժողովի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը փակուղային և անհեռանկար է»,- կարծում է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նա ընդգծում է՝ նախ խորհրդարանը պետք է իրավական և քաղաքական գնահատական տար, ապա՝ դրան պետք է հաջորդեր ՍԴ դատավորների նշանակումը, այլ ոչ թե ծավալվեր այս գործընթացը, որի վերջնական որոշումը, ի վերջո, լիազորված է կայացնել ՍԴ ներկա կազմը։

Բացի այդ, ըստ փաստաբանի, Հրայր Թովմասյանի վերաբերյալ կա պաշտոնի յուրացման հարց․ «․․․որը կոնկրետ քրեական հանցագործություն է՝ կոնկրետ համագործակցությամբ կազմակերպված, դիտավորությամբ իրականացված, Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման հարցն է։ Հրայր Թովմասյանի հետ կապված սա է, ես չեմ հասկանում՝ ինչ են իրենք քննարկում։ Էսօրվա նախաձեռնությունը գալու է բախվի էն անդամների նույն ստանդարտներին անհամապատասխանելիության հարցին, ինչը մեղսագրվում է Հրայր Թովմասյանին։ Հասկանո՞ւմ եք ինչքան նոնսենս է։ Նրանք ուղղակի իրավունք չունեն, ըստ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների, իրավասություն չունեն հանդես գալու իբրև ՍԴ դատավոր և դատավորի լիազորությունների իրականացումը ակնհայտորեն դրա յուրացումն է, սա էլ իր հերթին առանձին հանցագործություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան