Չորս անձի մեղադրանք է առաջադրվել՝ Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումների գործով

Լուրեր

23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
23.07.2026 | 13:53
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել
23.07.2026 | 13:45
Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:39
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են ընտրվել
23.07.2026 | 13:36
Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակչի:

«Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը, ով 2012 թվականի հուլիսից զբաղեցրել է նշված պաշտոնը, սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու դիմաց, հովանավորչության և թողտվության համար, այն է՝ քաղաքացու կողմից սպառած էլեկտրաէներգիայի և գազի սահմանված քանակի գերազանցման հանգամանքը Դիլիջանի սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի նիստով հարթելու նպատակով, քաղաքացուց պահանջել և շորթմամբ ստացել է կաշառք՝ յուրաքանչյուր տարի երկու ամսվա սոցիալական նպաստի գումարի չափով՝ հակառակ դեպքում սպառնալով զրկել նպաստից:

Բացի այդ, Գործակալության պետը, տեղեկանալով, որ Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակիչ ցանկանում է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում և որ նրա անվամբ առկա են գրանցված ավտոմեքենաներ, վերջինիս հայտնել է, որ այդ պատճառով նա չի կարող օգտվել ծրագրից՝ միաժամանակ նրան ուղորդելով ամուսնալուծվել կնոջից՝ ընտանեկան նպաստից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար: Քաղաքացին, փաստացի բնակվելով կնոջ հետ, ամուսնալուծվել է, կինը դիմում-հայտարարագրերում լրացրել է կեղծ տվյալներ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու ու փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Իսկ Գործակալության պետը, քաջատեղյակ լինելով ներկայացված դիմում-հայտարարագրերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելու մասին, դրանց տվել է ընթացք՝ կնոջն ընդգրկելով Ծրագրում և հովանավորչության ու թողտվության համար պահանջելով և յուրաքանչյուր ամիս ստանալով ընտանեկան նպաստից որոշակի չափի գումար: Արդյունքում՝ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կնոջը տրամադրվել է ընտանեկան նպաստ՝ ընդհանուր 1.350.000 ՀՀ դրամ գումարի չափով, ինչը նա հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գործակալության պետը խաբեությամբ գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու հարցում խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելով օժանդակել է Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակչի ևս:

Այսպես. Տավուշի մարզի բնակչուհին, ով ցանկացել է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում, սակայն իմանալով, որ ամուսնու անվամբ գրանցված ավտոմեքենաների պատճառով չի կարող օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից, Գործակալության պետի խորհրդով հաշվառվել է այլ հասցեում և խաբեությամբ գումար հափշտակելու միասնական  դիտավորությամբ լրացրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դիմում, որտեղ ներառել է կեղծ տեղեկություններ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու և փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ լինելու հանգամանքը: Գործակալության պետը, քաջատեղյակ լինելով կնոջ կողմից ներկայացված փաստաթղթերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելուն,  դրանց տվել է ընթացք, որի հիման վրա կինը 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է խոշոր չափերի՝ ընդհանուր 966.000 ՀՀ դրամի չափով ընտանեկան նպաստ, ինչը հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս երկուսին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Գործակալության պետի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջիններիս պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ ևս 4 մեղադրյալի մասով որոշում է կայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` համաներման ակտի ուժով»,- ասված է հաղորդագրությունում: