Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սեր­բիայի Հանրապետություն

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Սեր­բիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:

«Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչի, վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հանդիպումների ու քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին, հայ-սերբական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ երկրի գիտական, տեխնոլոգիական և կրթական հաստատություններ, ինչպես նաև հանդիպում Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բելգրադում նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող վթարված ինքնաթիռի սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարի մոտ, հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ կդնի Անհայտ հերոսի հուշարձանին»,- ասված է հաղորդագրությունում: