Քաղաքապետը միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարեց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
03.10.2019 | 10:17Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ միակողմանիորեն լուծվում է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը։
«Հաշվի առնելով աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած՝ անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը, 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը և ղեկավարվելով ՏԻՄ օրենքով՝ սույնով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը»,- հայտարարել է քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: