Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱԶԲ գրասենյակի՝ լիազորություններն ավարտող ղեկավար Շեյն Ռոզենթալի հետ

Լուրեր

14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում: Հանդիպմանը ներկա էր նաև գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանում պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն ակտիվորեն համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների հետ: Նա շեշտել է, որ պարոն Ռոզենթալի ղեկավարությամբ ԱԶԲ գրասենյակի հետ հարաբերությունները ակտիվորեն զարգացել են և այժմ գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա:

Փոխվարչապետը ողջունել է ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավարին և հույս հայտնել, որ ձևավորված կառուցողական մթնոլորտում աշխատանքը նույն հունով կշարունակվի նաև իր պաշտոնավարման ընթացքում:

Շեյն Ռոզենթալը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի և անկեղծ համագործակցության համար: Իսկ Պաոլո Սպանտիգատին վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ԱԶԲ հետ համագործակցության առանցքային ոլորտները: