Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ.Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ: