Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համատեղ ծրագրերը

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի շրջակա միջավայրի, բնական պաշարների և գյուղատնտեսության բաժնի տնօրեն տիկին Դոնեթ Ուոլթոնի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով:

«Հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից էր բանկի կողմից մշակված Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության համար։

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնական դրույթները և ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը:

Փոխնախարարն իր խոսքում առանձին անդրադարձել է ագրարային ոլորտի ռազմավարական առաջնահերթություններին` մրցունակության և արդյունավետության բարձրացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության բարելավմանը, արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությանը, ինչպես նաև թվային գյուղատնտեսության և տեխնոլոգիական նորարարությունների խթանմանը։ Քննարկվել են նաև տեխնիկական աջակցության հիմնական ուղղությունները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը և, հնարավորության դեպքում, որոշ գործողություններ ընդգրկել բանկի ռազմավարության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: