Մենք երաշխիք չունենք, որ ՍԴ-ն կողմ կքվեարկի մեր նախաձեռնությանը. Սուրեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը տեղեկացնում է, որ խմբակցությունը նախաձեռնել է ոչ թե Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթաց, այլ՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման գործընթաց։

«Խորհրդարանը պաշտոնանկության լիազորություն չունի»,- ասում է պարոն Գրիգորյանը։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ փաստաթղթում Հրայր Թովմասյանը նշված է ոչ թե ՍԴ անդամ, ինչպես պնդում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, այլ հենց ՍԴ դատավոր, որի պատճառով լեգիտիմացվում է Հրայր Թովմասյանի դատավոր լինելու հանգամանքը, պարոն Գրիգորյանը նկատեց․ «Դիմումում հստակ այդ հանգամանքը, որպեսզի շահարկումների տեղիք չտանք, ասված է, որ այս փաստաթղթով ԱԺ-ն դիրքորոշում չի տալիս այդ եզրույթների վերաբերյալ»։

Հայտնի է, որ խորհրդարանում քվեարկվելուց հետո փաստաթուղթը պետք է գնա ՍԴ, որտեղ արդեն ՍԴ 6 անդամ պետք է որոշում կայացնի՝ արդյոք կո՞ղմ է, որ Հրայր Թովմասյանը դադարի լինել ՍԴ անդամ։ Արդյոք «Իմ քայլը» երաշխիքներ ունի՞, որ նախկին իշխանությունների նշանակած ՍԴ 6 անդամները կողմ կքվեարկեն։

«Մենք նման երաշխիք չունենք ու չենք էլ կարող ունենալ։ Մենք դիմում ենք ՍԴ, հույս ունեմ, որ ՍԴ այլ դատավորների և անդամների կողմից անաչառ այս հարցը կքննվի»,- ասում է Սուրեն Գրիգորյանը։

Իսկ ի՞նչ քայլեր են հաջորդելու, եթե ՍԴ անդամները կողմ չքվեարկեն, պարոն Գրիգորյանն առաջարկում է առաջ չընկնել։ «Որոշումը մենք կստանանք, կձեռնարկենք մեր գործողությունները»,- թեման փակում է Սուրեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: