Նունե Սարգսյանը ներկա է եղել «Առողջություն» ամսագրի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր «Երևան, իմ սեր» հիմնադրամում ներկա է եղել «Առողջություն» ամսագրի և հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսին։

«Նախագծի շրջանակում համացանցում իրականացվելու է հատուկ կարիքների և առողջական խնդիրների վերաբերյալ իրազեկման արշավ։ Այն նպատակ ունի հանրությանը մատչելի կերպով ներկայացնել տարբեր հիվանդությունների և զարգացման հապաղումների մասին՝ շեշտելով հասարակության մեջ բոլոր մարդկանց ներգրավման անհրաժեշտությունը, ինքնուրույն և հավասար հնարավորությունների կարևորությունը։

Տիկին Նունե Սարգսյանը ընդգծել է նախագծի իրականացման կարևորությունը՝ նշելով, որ պետք է ամեն քայլ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար։ «20, 30, 40 տարի առաջ մարդիկ ձգտում էին թաքցնել իրենց հաշմանդամ երեխաներին տներում, փակ դռների ու պատուհանների հետևում։ Երբ մենք տեսնում էինք փողոցում մեկին, ով մեզ նման չէ, զարմանում էինք, ուզում էինք հասկանալ՝ ինչո՞վ է տարբեր մեզնից։ Բայց հիմա հպարտորեն կարող եմ ասել, որ այսօր, օրինակ, իմ թոռնիկները շատ բնական են դա ընդունում, վազում են, փաթաթվում հաշմանդամ երեխաներին կամ մեծահասակներին, փորձում են օգնել։ Բոլորս կարող ենք հպարտ լինել, որ փոխվել է մեր մտածելակերպը հաշմանդամների հանդեպ»,– նշել է Հանրապետության նախագահի տիկինը։

«Երևան, իմ սեր» հիմնադրամ այցելության ընթացքում Նունե Սարգսյանը ծանոթացել է հիմնադրամի տարածքում գործող «Լուսէ» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատանքներին, զրուցել երեխաների ու նրանց ծնողների հետ»,- ասված է հաղորդագրությունում: