«Պարո՛ն Գորգիսյան, վստահ եք խոսում սպա ծեծող մարզպետների մասին, հույս ունեմ՝ նախաքննությանը կօգնեք». Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Մարզպետներն առաջարկություն են ներկայացնում համայնքային բյուջեների վերաբերյալ, միջամտում են հանրակարթական ոլորտին: Սրանք լծակներ են, որոնք մարզպետը կիրառում է համայնքապետերի նկատմամաբ: Այս մասին ԱԺ-ում Տարածքային կառավարման մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նախագծի շրջանակում քննարկվում է մարզպետների լիազորությունների փոփոխության հարցը:

«Այս լծակներով մարզպետներն ասում են՝ սիրելի՛ համայնքապետ, դու կանես այնպես, ինչպես ես եմ ասում, թե չէ քո համայնքի ճանապարհի վերանորոգման համար առաջարկ չեմ ներկայացնի, կա՛մ միջոցառումը կբերեմ քո գյուղ, կա՛մ կտանեմ կողքի գյուղ: Այս ամենը լծակներ են, որոնք միշտ օգտագործվել են և շարունակելու են օգտագործվել, իսկ մարզպետը, որպես վերադաս, խոսում է ընտրովի մարմնի հետ: Մենք ունենք մարզպետներ, որ խառնվում են ընտրություններին, հայտարարում են, որ գյուղապետին աշխատանքից են հեռացնելու, սպայի են ծեծում: Այս նախագիծն ի՞նչ է փոխում»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց՝ Գևորգ Գորգիսյանը շատ վստահ է խոսում սպային ծեծած մարզպետի մասին:

«Ես կարծում եմ, որ շատ կոնկրետ ինֆորմացիա չունենաք, վստահորեն այդպիսի պնդում չէիք անի: Հույս ունեմ՝ նախաքննական մարմիններին և հետո դատարանին Ձեր ցուցմունքներով կօգնեք արդար քննությանը»,- նշեց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան