«Գոլդեն Փելիս»-ը մինչև Նոր տարի կվաճառվի կամ կհանձնվի կառավարման. Նարեկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 12:17
Արման Ծառուկյանն ու Մեհդի Բայդուլաևն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:12
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից բնակելի տներ են վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:04
ՀՀ-ն ու Լյուքսենբուրգը ռազմավարական գործընկեր դարձան // Վարդանյանի դատը մոտենում է ավարտին․ ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 11:51
Թրամփը լիովին արգելել է Սիրիայի և մի շարք  այլ երկրների քաղաքացիների մուտքը  ԱՄՆ 
17.12.2025 | 11:45
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:33
Տեր Շտեգենը վերադարձել է խաղադաշտ ու մասնակցել «Բարսելոնայի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 11:22
Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին
17.12.2025 | 11:10
FIFA The Best. Ում օգտին են քվեարկել Էդուարդ Սպերցյանը և Եղիշե Մելիքյանը
17.12.2025 | 11:06
Չախոյանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ․ պնդում է՝ 700 մլն դոլար է հափշտակվել․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 10:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Բոլորը

Մտադրություն կա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը Կառավարությունը որպես նվիրատվություն է ընդունել, կարճ ժամանակում կա՛մ լավագույն առաջարկով հանձնել հավատարմագրային կառավարման, կա՛մ վաճառել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Առայժմ թեև որոշումը կայացվել է, դեռևս հանձնման և ընդունման աշխատանքները չեն ավարտվել: Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կա՛մ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորն աշխատեցնի որպես հյուրանոց, կա՛մ այն հանվելու է աճուրդի»,- ասաց Բաբայանը:

Նա վստահեցրեց՝ հենց այնպես չեն պահելու այդ կառույցը: Բաբայանը հույս հայտնեց, որ դա կլինի մինչև Նոր տարի:

Հիշեցնենք, որ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները, հարուցված քրեական գործի շրջանակում, 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան