Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բաց նամակ են տարածել

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի ատենապետին և անդամներին. գրում է ermenihaber-ը:

Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

«Հարգելի բարեկամներ,

մենք՝ Թուրքիայի հայ համայնքի անդամ հանդիսացող ներքոստորագրյալներս, ուզում ենք մեր մտքերը փոխանցել ձեզ՝ պատրիարքական ընտրության վերաբերյալ որոշումներ ընդունելու նախօրեին։ Որշումներ, որոնք կենսական են և հիմնովին ազդելու են մեր ապագայի վրա։

Նախևառաջ բոլորս ականատեսն ենք այն բանի, թե համայնքի ներսում առկա  վերջին տասը տարիների կառավարման ճգնաժամը ինչպիսի խորը և բացասական ազդեցություն է թողել հանրության վրա։

Ցավով ենք արձանագրում, որ այս դժվարին տասը տարիներից հետո անցյալ շաբաթ մեզ հասած պատրիարքական ընտրության կանոնադրությունը վտանգում է պատրարքության բնական թեկնածու հանդիսացող եպիսկոպոսների միջև ընտրություն կատարելու համայնքային իրավունքը, որը ձեռք է բերվել դեռևս 1961 թվականին։ Նկատի առնելով, որ նման իրավունքի ոտնահարումը Թուրքիայի հայերը անհնար է, որ լռությումբ ընդունեն՝ ուզում ենք հավատալ, թե հնարավոր սխալը կանխելու ուղղությամբ բոլոր միջոցները գործի կդնեք և մինչև վերջ կպաշտպանեք մեր համայնքային շահերը։

Պատկան մարմիններին խնդրագիր ներկայացնելով և ընդդիմանալով հայ համայնքի ապագան և ներկան վտանգող նման պարտադրանքի առջև կարող եք հույս և կորով  տալ Թուրքիայի հայությանը։ Այլապես ուզում ենք հիշեցնել, որ կատարվելիք ընտրության օրինականությունը ընդմիշտ կդրվի հարցականի տակ։

Իսկ մեր հանրության առողջ կերպով ներկայացվելը վտանգող բոլոր այս զարգացումներին համակերպվելը ոչ միայն ձեր, այլև ներկայի առջև պատասխանատվություն ունեցող մեր բոլորի ճակատին սև բիծ է դառնալու։ Մաղթում ենք, որ դուք, այս ծանր բեռը ձեր ուսերին կրելով, մաս և բաժին չունենաք այդ ամոթին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը):

Կանոնադրության 25-րդ կետում առաջ է քաշվել 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել»,- ասված է հաղորդագրությունում: