Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեմ ներկայացված հայցադիմումը լրացվել է․ Նազելի Վարդանյան

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջերմուկ համայնքի 19 բնակիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի միջոցով, նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքներով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեմ՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. հաստատումը:

Փաստաբան Նազելի Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա դատական նիստին ներկայացրել է նոր լրացումներ:

«Դատարան ներկայացրած մեր հայցադիմումը լրացրել ենք նոր հանգամանքներով։ Մեր ներկայացրած հայցադիմումում ներկայացված էր երեք գործոն. առաջինը՝ Հարություն Բրոնեզյանի հրավիրած փորձագետների եզրակացությունը՝ թթվային դրենաժի վերաբերյալ, երկրորդը՝ «Վայրի բնության միջազգային հիմնադրամի» եզրակացությունը՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի վերաբերյալ, երրորդը՝  ֆինանսական կորպորացիայի եզրակացությունն է։ Այս երեք հանգամանքները մենք լրացրել ենք նոր փոփոխություններով՝ դա «Էլարդի» ուսումնասիրությունն է, որտեղ նշված են այն հանգամանքները, որոնք փորձաքննություն չեն անցել, Շրջակա միջավայրի նախարարի գրությունն է՝ բաղկացած 13 կետից և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կայացրած որոշումն է, որով արգելված է գործունեություն իրականացնել Կարմիր գրքի տեսակների վրա։ Այս երեք հանգամանքները ավելացան մեր ներկայացրած հայցին»,- ասաց  Վարդանյանը:

Ըստ փաստաբանի՝ պատասխանող կողմը ժամանակ է խնդրել՝ այս նոր հանգամանքներին ծանոթանալու համար, դատարանը բավարարել է խնդրանքը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 17-ին ժամը 14։30-ին:

Աղավնի Սուքիասյան