ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն

Լուրեր

23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
23.07.2026 | 13:53
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել
23.07.2026 | 13:45
Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:39
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են ընտրվել
23.07.2026 | 13:36
Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:25
Կսահմանվի բեռնատարների սահմանային հերթերի կառավարման նոր կարգ. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:23
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Բիշքեկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդիանացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական նիստերի աշխատանքներին:

 

« ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 29-րդ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Կոորդիանացիոն խորհրդի 2018թ. գործունեության արդյունքները, հանցավորության դեմ պայքարում համատեղ ծրագրերով նախանշված գործողությունների ընթացքին վերաբերող հարցեր, դատախազական լիազորությունների տարբեր ասպեկտներին առնչվող խնդիրների շրջանակներում իրականացնել փորձի փոխանակում: Անդրադրաձ կկատարվի նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում միջազգային պայմանագրերի իրականացման արդյունավետությանը:

 

ՇՀԿ անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստի օրակարգում կքննարկվեն մաքսանենգությանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը հակազդման ոլորտում մասնակից և գործընկեր հանդիսացող երկրների համագործակցության ամրապնդման մեխանիզմների կատարելագործան խնդիրը:

 

Արթուր Դավթյանը երկու նիստերին էլ հանդես կգա ելույթներով:

 

Այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա մասնակից երկրների գլխավոր դատախազների, պատվիրակությունների ղեկավարների հետ: Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշևի հետ հանդիպման արդյունքում նախատեսվում է երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրում»,- ասված է հաղորդագրությունում: