Սաակաշվիլին մտադիր է առաջիկա ամիսներին Վրաստան վերադառնալ՝ «երկրի պետականությունը վերականգնելու համար»

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մտադիր է առաջիկա ամիսներին հայրենիք վերադառնալ՝ երկրի «պետականությունը վերականգնելու համար»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ծրագրում եմ առաջիկա ամիսներին Վրաստան վերադառնալ: Ոչ մի գաղտնի բան չկա: Իհարկե, Ուկրաինայում նույնպես ես լավ եմ զգում, բայց երբ կորցնում ես հայրենիքը…»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նշենք, որ Սաակաշվիլին և նրա կուսակցությունը Վրաստանում իշխում էին տասը տարի՝ մինչև 2012 թվականի աշնանն անցկացված խորհրդարանական ընտրությունները: Այդ ժամանակ ընտրություններում հաղթանակ տարավ և իշխանւթյան եկավ «Վրացական երազանքը»:

2013 թվականին Սաակաշվիլին լքեց Վրաստանը, իսկ 2015 թվականի գարնանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից նշանակվեց Օդեսայի նահանգապետ՝ մինչ այդ նաև քաղաքացիություն ստանալով: 2016-ի նոյեմբերին, սակայն, Պորոշենկոն պաշտոնանկ արեց Սաակաշվիլիին՝ նշելով, որ նա ոչ միայն չի կատարել շրջանի զարգացման վերաբերյալ խոստումները, այլև զգալիորեն վատթարացրել է մարզի տնտեսական ցուցանիշները:

Հավելենք, որ Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցված, որոնցից մի քանիսով նա հեռակա կարգով դատապարտվել է: