«Ամուսինը կնոջ ընկերներին նամակներ էր գրել՝ ասելով, որ նա ՄԻԱՎ ունի, հետը չշփվեն»․ Ժենյա Մայիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խոցելի խմբին պատկանող անձինք կրկնակի խոցելի են հատկապես բռնության նկատմամբ։ Մենք աշխատում ենք ՄԻԱՎ-ով ապրող կանանց հետ, և լինում են դեպքեր, երբ խորհրդատվության, աշխատանքի ընթացքում պարզվում է, որ ընտանիքի անդամները խոչընդոտում են, որ կինը գնա և ստանա իր համար կենսական նշանակության դեղորայքը կամ անցնի պարբերական հետազոտությունները, որոնք պարտադիր են ու սահմանված օրենսդրությամբ։ Այս մասին այսօր «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ժենյա Մայիլյանը։

«Այս պարագայում կանայք դիմելու որևէ տեղ չունեն։ Չեն կարող դիմել Ոստիկանություն և չեն էլ դիմում, չեն բողոքում, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում։ Եղել են դեպքեր, երբ կանայք ասել են, որ իրենք ուղղակի չեն ուզում, որ իրենց ընտանիքում խոսակցություն լինի, կռվի վերածվի: Նախընտրում են չգնալ, դեղերը չխմել, որ թեման փակվի»,- նշեց Ժենյա Մայիլյանը։

Ըստ նրա՝ լինում են նաև դեպքեր, երբ կինը, գիտակցելով, որ բռնության է ենթարկվում, չի կարողանում դիմել որևէ մեկի օգնությանը:

«Շանտաժ են անում, որ եթե գնա, բաժանվի, բարձրաձայնի, իր կարգավիճակի մասին կհայտնեն մերձավորների շրջապատում կամ ընկերների շրջանում։ Մի դեպք եղավ, երբ ամուսինը կնոջը ոչ միայն սպառնացել էր, այլ նաև բոլոր ընկերներին նամակներ էր ուղարկել՝ ասելով, որ կինը ՄԻԱՎ ունի, հետը չշփվեն»,- նշեց Ժենյա Մայիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան