Մինչդատական վարույթի շրջանակներում ոչ արդարացնող հիմքերով ավարտված վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքներին հասցված 346.5մլն դրամի վնասի ավելի քան 70 տոկոսը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում կոռուպցիոն դեպքերով ոչ արդարացնող հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու, վարույթները կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու կամ  քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ կայացվելու պայմաններում պետության գույքային շահերի պաշտպանության, վնասների վերականգնման ուղղությամբ:

 

«2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության և դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո գտնվող վարույթներով նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է կոռուպցիոն բնույթի դեպքերի առթիվ նախապատրատված 17 նյութով, կարճվել կամ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ  քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն բնույթի 86 քրեական գործով (ընդհանուր՝ 103): Դրանցից 27-ը կարճվել կամ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետն անցած լինելու, 34-ը՝ համաներման կիրառման, 3-ը՝ քեական հետապնդման ենթակա անձի մահվան, իսկ 39-ը՝ գործուն զղջալու հիմքերով:  122 անձի նկատմամբ որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

 

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժվել, քրեական գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն 38 բնույթի դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթներով, այսինքն՝ մոտ 3.5 անգամ պակաս: Դրանցով որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով 63 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

 

Նշված ցուցանիշները փաստում են ՀՀ գլխավոր դատախազության և քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից վարվող և հատկապես 2018թ-ից առավել հետևողականորեն իրականացվող՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում, բավարար հիմքերի առկայությամբ, խրախուսական գործիքակազմ կիրառելու, ընդհուպ քրեական պատասխանատվությունից օրենքով սահմանված կերպով ազատելու քրեական քաղաքականության և դրա արդյունավետության մասին:

 

Վերջինիս մասին է վկայում այն հանգամանքը, որ 2019թ. առաջին կիսամյակում վերոնշյալ քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 346.5մլն ՀՀ դրամ, որից, նաև դատախազների նախազգուշացումների արդյունքում, կամովին վերականգնվել է ընդհանուր 248.4մլն դրամ, կամ` 71.6 տոկոսը: Հայեցողական լիզորությունների կիրառմամբ քրեական հետապնդումը չշարունակելու բոլոր դեպքերում վնասները վերականգնվել են լիովին:

 

Մնացած մասով վնասի վերականգնման ուղղությամբ քաղաքացիական դատավարության կարգով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Մասնավորապես, 4 գործով դատախազների կողմից ներկայացվել են մոտ 18մլն դրամի հայցապահանջով հայցեր, որոնց քննությունն ընթացքի մեջ է: Իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժված, քրեական գործի վարույթը կարճված և քրեական հետապնդում չիրականացված կամ քրեական հետապնդումը դադարեցված նշված 38 գործերով հայտնաբերվել է  պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր 148մլն ՀՀ դրամի չափով վնաս, որն ամբողջությամբ կամովին վերականգնվել է: Դրանով պայմանավորված՝ այդ գործերով դատարաններ հայցեր չեն ներկայացվել:

 

Դատախազները նաև համապատասխան պետական կամ համայնքային մարմիններին ներկայացրել են առաջարկներ՝ ոչ արդարցնող հիմքերով ավարտված գործերով վնասի վերականգնման ուղղությամբ հայց ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում: