Ոստիկանները բացահայտել են դանակահարությունը․ տուժողը գիտակցության չգալով՝ մահացել է

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ս եպտեմբերի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ժամը 23․45-ին տղամարդը ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել բժշկական կենտրոն:

«Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքը պատճառել է Ռուբինյանց փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը։ Նա սեպտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 04.30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ տղամարդու վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն եղել, և նա գիտակցության չգալով՝ մահացել է:

30-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: