Հրդեհ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ուղիղ)
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: