ԵՊՀ-ն պետք է դառնա ՀՀ բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը. Նիկոլ Փաշինյանի ելույթը բուհի 100-ամյակի միջոցառմանը

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՊՀ-ն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը: Մայր բուհի 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանն ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հավատալ՝ նոր ժամանակները կլինեն ԵՊՀ-ի վերածննդի ժամանակներ, որովհետև ԵՊՀ-ն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ ՀՀ-ում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի՝ 20-րդ դարի կյանքի ընթացքում»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր լինի վերականգնել ԵՊՀ-ի երբեմնի փառքն ու մեծությունը:

«Սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով: Ես ասել եմ, և էլի ուզում եմ կրկնել, որ ինչպես բուհական համակարգն ընդհանրապես և ԵՊՀ-ն՝ մասնավորապես, պետք է դառնա Հայաստանի բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը: Ուզում եմ ձևակերպել ԵՊՀ-ի միջազգայնացման խնդիր, որը պիտի դառնա այնպիսի մի բուհ, որն աշխարհին ունի առաջարկելու շատ բան և բաց է աշխարհից վերցնել նորարական գաղափարներ և այդ գաղափարների վրա հիմնվելով՝ ապահովել կրթական համակարգի հետագա զարգացումը»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ԵՊՀ-ն առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում. «Եվ սա մի խնդիր է, որի լուծման համար բոլորս պետք է մեկտեղենք, համատեղենք մեր ուժերը, և ԵՊՀ-ն վերստին դարձնենք մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար ուժ»:

Մանրամասները՝ տեսանյութում: